Այս տարի կուտակված լիցքը խիստ կարևոր է, որ չմարի. Հայկ Դեմոյան


13:00 , 25 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Ամբողջ տարվա ամենահամեստ գնահատականը կարող ենք ասել դրական էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն` ամփոփելով Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի համար նշանակալի տարի հանդիսացող 2015 թվականն՝ ասաց ՀՑԹԻ տնօերեն Հայկ Դեմոյանը:

«Մենք կարողացել ենք ներկայանալի կերպով կաղզմակերպել բոլոր միջոցառումները: Սա ոչ թե իմ կարծիքն է, այլ շփումների ընթացքում թե օտարերկրացիներից, թե սփյուռքահայերից և թե հայաստանցիներից լսած կարծիքները»,-նշեց Դեմոյանը:

Նա շեշտեց, որ միջոցառումների միջոցով մարդկանց մոտ թե  իրազեկվածությունը բարձրացվեց և թե ինչու պետք է խոսել տեղի ունեցածի հետևանքների մասին:

«Այն լիցքը, որ կուտակվել է այս տարի, խիստ կարևոր է, որ չմարի, դա մեզ անհրաժեշտ է հաջորդ տարիների ընթացքում, դրանով ապահովվում է նաև ՀՀ և ԼՂՀ անվտանգության  հարցը»,-ասաց ՀՑԹԻ տնօրենը:

Սրա հետ մեկտեղ նա նկատեց, որ ճիշտ է, հաջորդ տարիներին որոշակի անկում կլինի, բայց դա չպետք է մեզ վախեցնի. «Աշխարհում տեղի ուենցող դեպքերը այս թեման արդիական են սարքում»:

Դեմոյանը հայտնեց, որ հանրապետության նախագահի հանձնարարականով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը վերածվելու է նոր մարմնի՝ Համահայկական խորհրդի, որը շարունակելու է աշխատանքները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ