12:52 , 25 դեկտեմբեր, 2015
Թուրքիայի իշխանություններն անհանգստացած են Կովկասում հայ-ռուսական ՀՕՊ համակարգի ստեղծմամբ, հաղորդում է Hurriyet-ը` վկայակոչելով երկրի կառավարության ներկայացուցչի խոսքը:
«Ռուսաստանն ու Հայաստանը պետք է զերծ մնան Կովկասում խաղաղությունը վտանգող գործողություններից»,- ասել է երկրի կառավարության ներկայացուցիչը:
Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է խոսել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին: