Կարծում եմ՝ Զիդանը նպատակ ունի գլխավորել «Ռեալ»-ը. Ֆիգու


12:44 , 25 դեկտեմբեր, 2015
1450259199_luis-figo-Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի կարծիքով՝ իր նախկին թիմակից Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «արքայական ակումբ»-ը:
«Կարծում եմ՝ Զիդանը ցանկանում է գլխավորել «Ռեալ»-ի հիմնական թիմը: Այժմ նա մարզում է ակումբի երկրորդ թիմը:
«Ռեալ»-ն այն ակումբներից է, որին հարմարվելու ժամանակ չես ունենում: Հաղթանակներն անհրաժեշտ են անմիջապես և միշտ»,- Marca-ն մեջբերում է Ֆիգուի խոսքերը: