10:10 , 25 դեկտեմբեր, 2015

Շվեյցարիան ծրագրում է անցկացնել հանրաքվե՝ կոմերցիոն բանկերի կողմից ինքնուրույն փող տպելն արգելելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
«Բանկերն այլևս չեն կարողանա ինքնուրույն փող տպել, նրանք կարող են միայն փոխ տալ այն գումարները, որոնք տվել են ներդրողները կամ այլ բանկեր»,- ասել են նախաձեռնող խմբի ներկայացուցիչները:
Հանրաքվեին սպասվում է 110 հազար մարդու մասնակցություն: