09:53 , 25 դեկտեմբեր, 2015

Պեկինի վրա կրկին խիտ սմոգ է իջել։ Օդում վտանգավոր մանր մասնիկների պարունակությունը հասնում է ծայրահեղ ցուցանիշների։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր առավոտյան օդում PM 2.5 մանր մասնիկների խտության մակարդակը խորանարդ մետրում միջինը կազմել է 500 միկրոգրամ, ինչը 20 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի սահմանած անվտանգության ցուցանիշը (25 միկրոգրամ)։