Շփման գծում այս գիշեր հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ


09:35 , 25 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
 
Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց:
 
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: