Թե ինչու է արտաքին աշխարհն այսչափ համրացել քուրդ-թուրքական բախումների հարցում, ինձ համար անհասկանալի է


07:55 , 25 դեկտեմբեր, 2015
Թե ինչու է արտաքին աշխարհն այսչափ համրացել քուրդ-թուրքական բախումների հարցում, մեղմ ասած, ինձ համար անհասկանալի է: Լա՛վ, գոնե մեկ-երկու տողով կարող են ասել դրա մասին, բայց... Եթե որևէ մի երկրում շինծու ընդդիմությունը, տարբեր ՀԿ-ները մի քանի տասնյակի հասնող համակիրներով ինչ-որ բողոքի ակցիաներ են իրականացնում, ապա դա անմիջապես հայտնվում է միջազգային արդարամիտ ու արդարադատ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, բայց որ արդեն տևական ժամանակ է, ինչ քրդերին թուրքերը ենթարկում են սպանդի ու բռնության, ավերակ դարձնում բնակավայրերը, դրա մասին լռում են... Ինչ-որ տեղ հասկանալի է, որ կա շահ, օգուտ, լռելու դիմաց փոխհատուցում, բայց այս տիպի համրությունը ես չեմ հասկանում... Ուղիղ հարյուր տարի առաջ էլ այս կերպ լուռ էին...