«Հայկական ժամանակ». Վախթանգ Աբրահամյանն ապագայում կնշանակվի ԿԲ նախագահ


07:18 , 25 դեկտեմբեր, 2015
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.
«Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով՝ Վախթանգ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԿԲ խորհրդի անդամի պաշտոնը:

ՀՀ ֆինանսական շրջանակներում այս նշանակումը անսպասելի չէր:
 
Համառ լուրեր են շրջանառվում, որ Վախթանգ Աբրահամյանն ապագայում նշանակվելու է ԿԲ նախագահի պաշտոնում:
 
ԿԲ գործող նախագահը՝ Արթուր Ջավադյանը, իր պաշտոնին վերանշանակվել էր անցած տարվա մայիսին՝ 6 տարի ժամկետով: Ֆինանսական շրջանակներում համոզված են, որ 2020 թվականին հենց Աբրահամյանն է փոխարինելու Ջավադյանին:
 
Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Ջավադյանը կարող է հրաժարական տալ մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը»,-գրում է թերթը: