Նորվեգացիների «ազգի հայրը» համագործակցել է ԿաԳեԲե-ի հետ. ԶԼՄ-ների անհավանական բացահայտումը


06:33 , 25 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Նորվեգիայի նախկին վարչապետ, հայտնի քաղաքական գործիչ Էյնար Գերհարդսենը համագործակցել է խորհրդային ԿաԳեԲե-ի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
 
Նման բացահայտում է արել նորբեգական TV2-ը: Ըստ այդմ՝ Գերհարդսենը, որին անվանում են նաև «նորվեգական ազգի հայր», ավելի քան քառասուն նորվեգացի զինվորականներ, քաղաքական, հասարակական գործիչները համագործակցել են ԽՍՀՄ-ի պետանվտանգության մարմնի հետ: Այդ տվյալները ֆիքսված են, այսպես կոչված, Միտրոխինի արխիվում: Վասիլի Միտրոխինը ԿաԳեԲե-ի աշխատակից է, որը 1992-ին մեծ արխիվ էր դուրս բերել Բրիտանիա:
 
Գերհարդսենը ԿաԳեԲե-ի հետ համագործակցել է Յան գործակալական անունով: Նա Նորվեգիայի վարչապետն է եղել 14 տարի: Նրա կառավարության երկու նախարարներ էլ ԿաԳեԲե-ի գործակալների կարգավիճակ են ունեցել: