20-ամյա մոդել Քենդալ Ջենները նկարահանվել է LOVE ամսագրի էրոտիկ տոնական օրացույցի համար:
Կարճ տեսահոլովակում Քենդալը ճակատագրական գեղեցկուհու կերպարում է` սև ժանեկավոր ներքնազգեստ, «ծխային» շպար և մուգ շրթներկ: Աղջիկը նկարահանվել է հրդեհված անտառի ֆոնին:
Տեսահոլովակի վերջում կրակը փոխարինվում է ձյունով, իսկ Քենդալը հայտնվում է բացգույն մուշտակով և նուրբ կոշիկներով: