04:11 , 25 դեկտեմբեր, 2015
Իտալիայի հյուսիսում բնակեցված մի խումբ փախստականներ իրենց ժամանակավոր կացարանի աղբը նետել են անմիջապես փողոցները` այդպիսով դժգոհություն հայտնելով հավաքարարի և Wi-Fi-ի բացակայության համար:
Ինչպես գրում է Euromag-ը` իտալական Չերանովա քաղաքում անցյալ ամառվանից բնակվող 24 աֆրիկացի ներգաղթյալ դիմել է` տան հարցերով օգնելու խնդրանքով: Նրանք դժգոհ են նաև տանը անլար ինտերնետ կապի բացակայությունից, որի պատճառով իրենք չեն կարողանում Skype-ով զանգահարել իրենց հարազատներին:
Ինչպես հաղորդվում է` փախստականների բողոքն սկսվել է անցյալ շաբաթ, երբ նրանք փակել են մի շարք փողոցներ` իրենց բողոքը տեղի բնակիչներին հասցնելու համար: