Թուրքիայի վարչապետը քուրդ քաղաքական գործչին «դավաճանության» մեջ է մեղադրել՝ Սու-24-ի վերաբերյալ քննադատության համար


00:52 , 25 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «դավաճանության» մեջ է մեղադրել քրդամետ Ժողովրդավարական կուսակցության ղեկավար Սելահաթին Դեմիրթաշին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ավելի վաղ Դեմիրթաշը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և ափսոսանք հայտնել երկու երկրների հարաբերություններում ստեղծված ճգնաժամի համար:
Դեմիրթաշը քննադատել է թուրքական իշխանություններին՝ ռուսական Սու-24 խոցված օդանավի հետ կապված: 
Վարչապետ Դավութօղլուի կարծիքով՝  այդ գործողությունները «խայտառակություն» և «դավաճանություն» են: