00:12 , 25 դեկտեմբեր, 2015
Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին Հանրապետական կուսակցությունից, դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին կոչ է արել նախընտրական քարոզարշավում զգուշորեն խաղարկել «կանացի խաղաքարտը»: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Հիշեցնենք, որ երկու թեկնածուների միջև «հեռակա վեճը» բռնկվել է դեռևս մի քանի օր առաջ: Այն «մեկնարկել է» Թրամփը: