Բենիտեսը կարող է հեռացվել «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից հետո


23:56 , 24 դեկտեմբեր, 2015
GettyImages-502085434.0Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը կարող է լքել իր պաշտոնն Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի` «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից անմիջապես հետո, տեղեկացնում է abola.pt-ը:
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին: Աղբյուրը նշում է, որ «Ռեալ»-ի պարտության դեպքում Բենիտեսը կլքի իր զբաղեցրած պաշտոնը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին «Ռեալ»-ն իր առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 3-ին, իսկ մրցակիցը կլինի «Վալենսիա»-ն: