22:56 , 24 դեկտեմբեր, 2015
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Իրանը ռուսական մարտական ինքնաթիռներին թույլատրել է օգտագործել իր օդային տիրույթը Սիրիայում գտնվող թիրախներին հարվածելու համար։ Այդ մասին հայտնել է Վաշինգտոնում բազավորված American Enterprise Institute-ը, որը նյութ է հրապարակել «Սիրիայում Ռուսաստանի և Իրանի ռազմական դաշինքը կարող է ընդլայնվել» խորագրով։
Դրանում նշվում է, որ Իրանը Ռուսաստանին իրավունք է տվել օգտագործել իր օդային տիրույթն ու մի շարք ռազմաբազաներ։ Բացի այդ, Սիրիայում ընդհանուր շահերի վրա հենված այդ համագործակցությունը մոտ ապագայում կարող է դառնալ ռազմական համագործակցության խորացման հիմք։ Ընդգծվում է, որ իրանական բազան առավելություն է տալիս ռուսական մարտական ինքնաթիռներին Սիրիայում հարվածներ հասցնելու համար։