21:54 , 24 դեկտեմբեր, 2015
ՆԱՍԱ-ի Dawn զոնդը Երկիր է ուղարկել մեր մոլորակին ամենամոտ գտնվող թզուկ մոլորակի` Ցերերայի, բարձրորակ լուսանկարները 3D ձևաչափով:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` Dawn-ը լուսանկարել է Ցերերայի հարավային կիսագունդը դեկտեմբերի 10-ին` ռեկորդային ցածր բարձրությունից` մոտ 385 կմ:
Dawn տիեզերական զոնդը իջել է վերջին գիտական ուղեծրի աստիճանին` հասնելով Ցերերայից 385 կմ բարձրությանը, որտեղ էլ զոնդը կաշխատի մինչև իր անջատումը 2016-ին: