Մեսսին ճանաչվել է Արգենտինայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստը


21:48 , 24 դեկտեմբեր, 2015
3536Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Արգենտինայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստը, տեղեկացնում է Radio Nacional-ը:
Երեկ Արգենտինայում տեղի է ունեցել հատուկ միջոցառում, որտեղ ճանաչում են երկրի տարվա լավագույն մարզիկներին:
Հավելենք, որ Մեսսին Արգենտինայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 9-րդ տարին անընդմեջ: