20:20 , 24 դեկտեմբեր, 2015

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսը դատապարտում է Թուրքիայի կողմից Իրաքի տարածք զորքեր մտցնելը և պահանջում է դուրս բերել դրանք։ Այդ մասին ԱՊԼ-ի արտակարգ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին.
«Դատապարտում ենք Անկարայի մուտքն Իրաքի տարածք և պահանջում ենք նրանից դուրս բերել սեփական զորքերը»։
ԱՊԼ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր հավաքվել են Կահիրեում գտնվող կազմակերպության շտաբ-բնակարանում՝ քննարկելու համար Իրաքում թուրքական զորքերի ներկայության հարցը։ Թուրքիան դեկտեմբերի 4-ին տանկային գումարտակ է տեղակայել Իրաքի հյուսիսում՝ Մոսուլի մոտ։