19:54 , 24 դեկտեմբեր, 2015
Ռուսաստանի դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն չի բացառել Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի սահմանման հնարավորությունը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Եկեք տեսնենք, թե ինչ գործողություններ կձեռնարկի Ուկրաինան և կհասկանա՞, արդյոք, թե ինչ է արել, և վերջապես կմտահոգվի՞ իր ազգային շահերի, քաղաքացիների շահերի մասին»,- հայտարարել է Մատվիենկոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի կառավարությունը մտադիր է 2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել՝ ի պատասխան ազատ առևտրի գոտու աշխատանքները կասեցնելու և ուկրաինական ապրանքների համար էմբարգո սահմանելու Ռուսաստանի որոշման։