Լեհաստանի նախկին նախագահը քննադատել է երկրի կառավարությանը


19:02 , 24 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Լեհ Վալենսան Լեհաստանի ներկայիս կառավարության գործունեության վերաբերյալ հանդես է եկել կտրուկ քննադատությամբ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, անվանի լեհ քաղաքական գործիչը կոչ է արել հանրաքվե անցկացնել Լեհաստանի խորհրդարանի իրավասությունների կրճատման հարցով: Վալենսան կարծում է, որ Լեհաստանի ներկայիս կառավարությունը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրը միջազգային ասպարեզում ներկայացնի բացասական շղարշի ներքո:
«Այս կառավարությունը մեզ ծիծաղի առարկա է դարձնում: Ես ամաչում եմ գնալ արտասահման»,- հայտարարել է Վալենսան լեհական ռադիոկայաններից մեկի եթերում:
Լեհաստանի նախկին նախագահը նաև կոչ է արել անպայման հանրաքվե անցկացնել խորհրդարանի իրավասությունները կրճատելու  հարցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ