Եգիպտոսը պահանջում է Թուրքիայից դուրս բերել իր զորքը Իրաքից


18:50 , 24 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Կահիրեն դատապարտում է Թուրքիայի կողմից զորքերի տեղակայումն Իրաքում և պահանջում է դուրս բերել դրանք երկրից: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին Արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստում հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին:

«Դատապարտում ենք Անկարային Իրաքի տարածք ներխուժելու համար և պահանջում ենք Թուրքիայից, որ դուրս բերի իր զորքերը», - ասել է պաշտոնյան:

Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարները հինգշաբթի Կահիրեի` կազմակերպության գրասենյակում արտահերթ նիստ են անցկացրել` քննարկելու Իրաքում թուրքական զորքերի ներկայության հարցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին  թուրքական զորքը` զրահատեխնիկայով ու մեքենաներով, մուտք է գործել Իրաք և տեղակայվել ռազմական ճամբարում: