18:14 , 24 դեկտեմբեր, 2015

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հակաբիոտիկների հանդեպ մանրէների կայունության համար մեղավոր են ոչ միայն այդ պրեպարատների չարաշահումները, այլև կարևոր դեր կարող են խաղալ նաև արդյունաբերական արտադրության թափոններով կենսոլորտի աղտոտումը։
Փորձերի արդյունքներով նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Microbial Ecology ամսագրում։ Փորձարկումներն իրականացվել են Սավանա Ռիվեր միջուկային գերեզմանոցում, որը կառուցվել է 1950-ական թվականներին ռադիոակտիվ թափոների պահպանմամբ, ապաակտիվացմամբ ու վերամշակմամբ զբաղվող ընկերության կողմից։