Վահան Շիրխանյանը ցուցմունք է տվել, որ ծանոթ է եղել Արթուր Վարդանյանի հետ
16:30 , 24 դեկտեմբեր, 2015
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները դեկտեմբերի 25-ին դիմելու են Վերաքննիչ դատարան` բողոքարկելու իրենց պաշտպանյալին կալանավորելու մասին դատարանի որոշումը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:«Որպես կասկածյալ ցուցմունք է տվել ու իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Հետագայում որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց», -հավելեց փաստաբանը:Դեռևս կալանավորելու մասին միջնորդության քննարկման ժամանակ, փաստաբանի խոսքով, պաշտպանական կողմը, հաշվի առնելով Շիրխանյանի առողջական խնդիրները, միջնորդել էին գոնե գրավով ազատ արձակել, սակայն դատարանը չէր բավարարել միջնորդությունը:Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Վահան Շիրխանյանը ուղղություն է ցույց տվել Արթուր Վարդանյանի ղեկավարած զինված խմբին իրենց հետագա գործողություններն անելու համար, Ստեփան Ոսկանյանը նկատեց. «Եթե նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինչպես կարող են նման լուրեր հայտնել: Համենայնդեպս ես նման որևէ փաստական տվյալ չեմ հանդիպել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ