16:23 , 24 դեկտեմբեր, 2015

Դեկտեմբերի
25, 26, 27-ին Կոնվերս Բանկի բոլոր քարտապանները կարող են օգտվել տարվա ամենամեծ
CashBack-ից
«Դալմա Գարդեն Մոլ
» առևտրի կենտրոնի բոլոր խանութներում
: CashBack ծրագրի շրջանակներում Բանկի հաճախորդները կստանան գումարի հետվերադարձ
20%-ի չափով
` 3 օրվա ընթացքում կատարած բոլոր գործարքների դիմաց
:
2012 թվականին «Դալմա Գարդեն Մոլ»-ը բացեց իր դռներն այցելուների առջև՝ իր տանիքի տակ համախմբելով 100-ից ավելի բրենդային խանութներ, կենցաղային տեխնիկայի խանութ, հիպերմարկետ, սրճարաններ, կինոթատրոն և այլ ծառայություններ:
2015 թվականը լի էր Կոնվերս Բանկի կողմից մատուցված անակնկալներով: Բանկի բոլոր քարտապանները՝ հուլիս ամսից սկսած, յուրաքանչյուր ուրբաթ օգտվում են CashBack-ից «Carrefour» հիպերմաքեթում: CashBack ծրագրեր իրականացվեցին «Երևան Մոլի» խանութներում, Հայաստանի և Արցախի սրճարաններում ու ռեստորաններում: «Սինեմա Սթար» կինոթատրոնում նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ն ամեն երեքշաբթի Բանկի քարտապանները ստացան 50% CashBack վճարված յուրաքանչյուր տոմսի գնի դիմաց:
Կոնվերս Բանկի ամանորյա ծրագրերին հնարավոր է ծանոթանալ
conversebank.am կայքում
, ինչպես նաև Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում
:
*Ակցիան գործում է «Դալմա Գարդեն Մոլի» բոլոր խանութներում՝ բացառությամբ ծառայություն մատուցող կազմակերպությունների, սուպերմարկետների և սննդի կետերի:
**Յուրաքանչյուր հաճախորդի քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի չափը. ակցիայի 3 օրվա համար այն չի կարող գերազանցել 20.000 ՀՀ դրամը:
*** Գումարի ետ վերադարձն իրականացվելու է մինչև 2016 թվականի հունվարի 15-ը: