Էրդողանը Ռուսաստանի գործողությունները «քարոզչական շոու» է անվանել


15:19 , 24 դեկտեմբեր, 2015
Turkish PM Erdogan addresses the media in AnkaraAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական օդուժի կողմից խոցված ռուսական Սու-24-ի «սև արկղերի» վերծանումը «քարոզչական շոու» է անվանել, հաղորդում է  Daily Sabah-ը:

«Երբ ողջ աշխարհը ճանաչել է Թուրքիայի գործողությունների օրինականությունը, այդ քարոզչական շոուն կորցրել է իր իմաստը»,-հայտարարել է Էրդողանը:

«Մենք որևէ կասկած չունեինք, որ մեր տեղեկությունները հստակ են և հավաստի»,-հավելել է նա: