Ռոքիի և Ռեմբոյի իրերը վաճառվել են 3 մլն դոլարով


14:08 , 24 դեկտեմբեր, 2015

roki-stalounAraratnews.am-ը գրում է.

Աճուրդը, որում վաճառքի էին հանվել «Ռոքի» և «Ռեմբո» ֆիլմերի հետ կապված իրեր, 3 մլն դոլար գումար է բերել, հաղորդում է Associated Press-ը:

Մասնավորապես` Ռոքիի կաշվե պիջակը վաճառվել է 149 հազար դոլարով:

Աճուրդն անց է կացվել Լոս Անջելեսում և տևել է երեք օր: Ֆիլմերի գլխավոր դերակատար Սիլվեսթր Ստալոնեն ներկա է եղել միջոցառման բացմանը:

Հաղորդվում է նաև, որ ստացված գումարի մի մասը կուղղվի պատերազմի վետերանների աջակցության հիմնադրամներին: