Սիրիան պատրաստ է փոխգործակցել ՄԱԿ-ի ԱԽ բանաձևով


13:50 , 24 դեկտեմբեր, 2015

564508-syria-vote«Դա շատ կարևոր պահ է մեզ համար, քանի որ Սիրիայի դեմ ծավալված պատերազմի նպատակը նրա նկատմամբ խնամակալություն սահմանելն էր»,- հեռուստակայանին ասել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեյնա Շաաբանը:

«Մենք 2254 բանաձևը վատը կամ լավը չենք համարում, դա միջազգային միության որոշումն է, և այն մեզ մոտ անհանգստություն չի առաջացնում,- նշել է Շաաբանը:- Մենք պատրաստ կլինենք փոխգործակցել այդ բանաձևով, բայց բանակցություններում կպահպանենք մեր անկախ որոշման իրավունքը»:
Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևը՝ հաջակցություն Վիեննայի պայմանավորվածությունների՝ Սիրիայում հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, նախատեսում է բանակցություններին սիրիական ընդդիմության և Սիրիայի կառավարության ներկայացուցիչների ընդգրկում (2016 թ. հունվարին), որոնք կբերեն կառավարության ձևավորման, սահմանադրության ընդունման և 18 ամիսների ընթացքում համընդհանուր ընտրությունների անցկացման: