Թուրքիայում դեռահասներին կարող է արգելեն օգտվել սոցցանցերից


13:40 , 24 դեկտեմբեր, 2015
129564_srcAraratnews.am-ը գրում է.
Թուրքիայի Ընտանիքի ուլ սոցիաական քաղաքականության նախարար Սեմա Ռամազանօղլուն հայտարարել է, որ երկրում կարող է օրենք ընդունվել, որը դեռահասներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից, հաղորդում է Milliyet-ը:
Նախարարի խոսքով` այժմ մասնագետները որոշում են, թե որ տարիքից դեռահասներին կթույլատրվի օգտվել այնպիսի ցանցերից, ինչպիսիք են Twitter-ը, Facebook-ը և Youtube-ը:
Նա նաև ընդգծել է, որ նմանատիպ օրենքներ կան մի շարք եվրոպական երկրներում. մասնավորապես` մի շարք երկրներում դեռահասներին արգելվում է օգտվել YouTube-ից: