Սիրիայում Ռուսաստանի ռազմական հնարավորությունները ցնցեցին ԱՄՆ-ին


12:56 , 24 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը վստահ է, որ Սիրիայում սկսված հատուկ օպերացիայի ժամանակ դրսևորված Ռուսաստանի ռազմական հնարավորություններն ուղղակի ցնցեցին ԱՄՆ-ին:

«Օպերացիայի սկսելու մասին ինֆորմացիա ստանալն ու սեփական աչքերով այն տեսնելը տարբեր բաներ են: Վստահ եմ, որ Ռուսաստանի կողմից ցուցաբերված ռազմական և օպերատիվ հնարավորությունները շոկ էին ԱՄՆ-ի համար: Այնտեղ կարծում էին, որ նման հրթիռային պատերազմ վարելու հնարավորություն ունեն միայն Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ն»,-հայտարարել է Պուշկովը: