Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել


10:32 , 24 դեկտեմբեր, 2015

irakliAraratnews.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին քիչ առաջ  հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է այսօր կառավարությունում հրավիրված արտակարգ բրիֆինգի ընթացքում:

«Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ իմ երկրի հավատարիմ զինվորը», – հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նշենք, որ առավել հավանական թեկնածու է համարվում Վրաստանի արտգործնախարար Գերոգի Կվիրիկաշվիլին, ով ի պաշտոնե կատարելու է վարչապետի պարտականությունները՝ մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը: