09:25 , 24 դեկտեմբեր, 2012
Եկավ նախատոնական շրջանը: Եւ մենք պետք է միասնականորեն դիմագրավենք մեր «սննդարդյունաբերող» օլիգարխների ախորժակի մեծացմանը, որի բավարարմանը նպաստում է մեր երկրի՝ հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում կորած-մոլորած լինելու հանգամանքը: Այս իբր ուկրաինական հորիլկան «սարքել» են Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգ»-ում, և պարունակության ուկրաինական չլինելը իմացվում է միայն հայերեն փոքր ու մանրատառ ծանուցումը կարդալու դեպքում. «Արտադրված և շշալցված է «Ալեքս_Գրիգ» ՍՊԸ-ում»: Իսկ հետնապիտակի վրա գրված է. «Произведено и разлито в РА ООО«АГ».
Չգիտեմ, անվտա՞նգ է միջինը... Գնել եմ ոչ թե «Երևան Սիթի»-ից, այլ «Սթար»-ից: