08:40 , 24 դեկտեմբեր, 2015

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է 77.63 մլն եվրո արժեքով ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու երկու խոստումնալից պայմանագրեր։
Geogia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՊՆ-ն հունիսի 15-ին ստորագրել էր առաջին պայմանագիրը ThalesRaytheonSystems (TRS, Ֆրանսիա) ընկերության հետ, որն արտադրում է ցամաքային դիտարկման ռադարներ, ՀՕՊ հրամանատարական և վերահսկման համակարգեր։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է
Եվրոպական MBDA ընկերության հետ, որը հրթիռային համակարգեր է արտադրում։
Վրաստանի ֆինանսների նախարարությունը ֆրանսիական Societe Generale բանկի հետ վարկային պայմանագրերը ձևակերպել է դեկտեմբերի 8-ին։