«Ժամանակ». Աղաբաբյանին թալանո՞ւմ են


07:45 , 24 դեկտեմբեր, 2015
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունն այժմ էլ դատի է տվել «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար:
 
«Դատարանն է սնանկ ճանաչելու որոշումը կայացրել, ոչ թե Աղաբաբյանը»,-մեզ ասաց Աղաբաբյանը՝ հավելելով, որ միտում է տեսնում հարկային մարմնի գործողություններում:

«Դու ես ինձ թալանում, ե՞ս եմ թալանչին: ՀՀ-ում չկա առևտրային կամ արտադրական հիմնարկ, որը տուգանված չլինի»,-ասաց Աղաբաբյանը: