Անջելինա Ջոլին վերցնում է երեխաներին ու բաժանվում Բրեդ Փիթից


03:13 , 24 դեկտեմբեր, 2015
article-0-0D27E27B00000578-490_634x553Արևմտյան բոլոր լրատվամիջոցները տեղեկացնում են այն մասին, որ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի աստղային ընտանիքը բաժանվում է: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Հաղորդվում է, որ բաժանման որոշում կայացրել է Ջոլին, որն այլևս չի կարողանում տանել ամուսնու դավաճանությունները: The National Enquirer-ի տեղեկատվությամբ, արդեն կա ամուսնական միության լուծարման դատական հայցը:
Հայտնի է նաև, որ Անջելինան որոշել է երեխաներին վերցնել և տնից հեռանալ:
Նշենք, որ եթե տեղեկատվությունը հաստատվի, ապա ամուսիններին հարկ կլինի բաժանել 480 միլիոն դոլարը: