02:37 , 24 դեկտեմբեր, 2015
Գեղեցկությունը կարող է տարբեր կերպ դրսևորվել: Վերջին ժամանակներում շատերն են քաջություն դրսևորում՝ ցույց տալով աշխարհին իրենց իսկական դեմքը, այնպիսին, ինչպիսին կան, առանց պաշտպանիչ դիմահարդարման, առանց ուղղիչ, պաշտպանիչ հագուստի և նման այլ բաների: Նրանց նպատակն է ուրիշներին օրինակ ծառայել և ոգեշնչել նրանց, որպեսզի ինքնավստահ լինեն, նույնիսկ թերությունների դեպքում:
Լեքսի Հարֆորդն այդպիսի քաջ մարդկանցից մեկն է: Նա որոշել է, որ այլևս չի ցանկանում թաքցնել իր դեմքի թերությունը կոսմետիկայի հաստ շերտից դիմակի տակ և ցույց է տվել իր բնական գեղեցկությունը: Թող նրա օրինակը ոգեշնչի ուրիշներին:
23-ամյա Լեքսին առաջին անգամ հասկացավ, որ իր արտաքինը տարբերվում է այլ երեխաների արտաքինից: Նա ծնվել էր աջ այտին մեծ նշանով (խալով):
Մի քանի տարի շարունակ Լեքսին փորձում էր ծածկել, թաքցնել դեմքի նշանը տոնային դիմաքսուքների միջոցով: Քոլեջն ավարտելուց հետո նա եկավ եզրակացության, որ պատրաստ է կարևոր քայլ անել. սկսել դուրս գալ փողոց առանց տոնային դիմաքսուկների: Նա առաջին անգամ ընդունեց իր բնական գեղեցկությունը:
Վերջերս աղջկան հրավիրել են նկարահանվելու մի հաղորդման մեջ, որտեղ հատուկ պահանջմունքներով և ոչ սովորական արտաքինով մարդկանց օգնում են սեր գտնել:
Լեքսին անմիջապես հրաժարվեց մասնակցել այդ հաղորդմանը: Իր մերժումը բացատրելու համար նա համացանց տեղադրեց իր նկարներն առանց դիմահարդարման:
–Մեծ նշաններով, խալերով մարդիկ, ովքեր կարողանում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան, ոչ մի դեպքում չեն համաձայնի մասնակցել նման հաղորդմանը: Ես ցանկանում եմ, որ իմ օրինակը նրանց ոգեշնչի, – ասել է Լեքսին:
Լեքսիի հրապարակած նկարները 100.000-ից ավել դիտումներ են ունեցել: Շատերն են հիանում նրանով:
Լեքսիին գրում են շատ մայրիկներ, ովքեր ունեն նման նշաններով երեխաներ, և անհանգստանում են իրենց երեխաների ապագայի համար: Իսկ Լեքսին նրանց հանգստացնում է և ոգեշնչում:
Լեքսիի նպատակն է ինքնավստահություն ներշնչել նման մարդկանց, ովքեր իրենց անհարմար են զգում սեփական մարմնում:
Աղջկան հաջողվել է հաղթահարել իր վախերը, և այժմ նա պատրաստ է աշխարհին ներկայանալ այնպիսին, ինչպիսին կա իրականում: