Զամբիայում 14 տարեկան անձին բռնաբարած երգիչը դարձել է սեռական բռնության դեմ հարցերով դեսպան


01:16 , 24 դեկտեմբեր, 2015
Tert.am–ը գրում է.
Զամբիայում ներում է շնորհվել երգիչ Քլիֆորդ Դիմբային, որը հայտնի է Գեներալ Քենանե անունով, հայտնում է The Independnet-ը:
 
Աղբյուրը մանրամասնում է, որ գեներալն ազատազրկվել էր 14 տարեկան աղջկա բռնաբարության համար: Հետագայում նրան սեռական ոտնձգության ևս երկու դեպք է մեղսագրվել:
 
Ներումից հետո երգիչը նշանակվել է սեռական բռնության դեմ պայքարի հարցերով դեսպան: Այս պաշտոնում տխրահռչակ երգչի նշանակումից հետո Զամբիան արժանացել է ՄԱԿ-ի քննադատությանը: