Կանանց բեղմնավորման շանսերը մեծացնող հրաշք մթերք


01:51 , 24 դեկտեմբեր, 2015

Բժիշկները պատմել են կանանց համար բրազիլական ընկույզների օգուտի մասին: Նյութը, որ պարունակվում է ընկույզներում, կարմիր մսի և ծովամթերքի մեջ, կարող է մեծացնել կանանց բեղմնավորման շանսերը, հայտնում է healthvesti.com-ը:

Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սելեն բնական հակաօքսիդանտը վճռորոշ դեր է խաղում բեղմնավորման վաղ փուլերում, իսկ բրազիլական ընկույզները մեծ քանակությամբ սելեն են պարունակում:

oreh

Սելենն առաջնային դեր է խաղում ձվաբջիջների առողջ ֆոլիկուլների զարգացման հարցում, որը պատասխանատու է կանանց ձվաբջիջների արտադրման համար:

Մասնագետները ծրագրում են հետագա հետազոտություններ անցկացնել, որ լավ հասկանան, թե սելենի որքան քանակությունն է օրգանիզմում օպտիմալ, որ բարձրացնի կանանց բեղմնավորման շանսերը: