Հոլիվուդյան դերասաններ, որոնց չափազանց շատ են վճարում. Forbes-ի ցուցակը


00:14 , 24 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հոլիվուդյան աստղ Ջոննի Դեփը գլխավորել է Forbes հանդեսի նոր վարկանիշային աղյուսակը:
 
Աղյուսակում ներառված են աստղերը, որոնց իրականում ավելին են վճարում, քան պետք է, ըստ հանդեսի, քանի որ տվյալ աստղերը չեն արդարացնում իրենց հոնորարները՝ իրենց մասնակցությամբ ֆիլմերի հետ բերած եկամուտների առումով:

Ջոննի Դեփի դեպքում նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերից «Մորկադեյը» $47 մլն-ի շահույթ է ապահովել՝ $60 մլն բյուջեի դեպքում, իսկ «Գերազանցությունը»՝ $100 մլն-ի շահույթ՝ $100 մլն բյուջեի դեպքում:
 
Չարդարացված շատ վճարվող աստղերի ցուցակում են նաև Դենզիլ Վաշինգտոնը, Ուիլ Ֆարելը, Ուիլ Սմիթը, Քրիսըիան Բեյլը, Չենինգ Թաթումը, Բրեդ Փիթն ու Թոմ Քրուզը: