Ամանորի գիշերը հետիոտնների համար կփակեն Կարմիր հրապարակը


23:28 , 23 դեկտեմբեր, 2015
kotomka.com_moscow_2139_800Մոսկվայի Կարմիր հրապարակում Ամանորի գիշերը կնկարահանվի «Երկնագույն օգոնյոկ»-ը, այդ պատճառով էլ այնտեղ մուտքը հասանելի կլինի միայն հրավիրվածներին: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի շրջանային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Մայորովը, գրում է BBC-ն:
«Ցանկանում են նախազգուշացնել, որ օբյեկտների մի մասում, որտեղ միջոցառումներ կանցկացվեն, հատկապես կենտրոնում, հասանելիություն կթույլատրվի միայն ստուգումից հետո»,- ասել է Մայորովը:
Նրա խոսքերով` Մոսկվաի բնակիչները կարող են Ամանորը նշել այգիներում, որտեղ հատուկ ամանորյա ծրագրեր են նախապատրաստվել: