22:14 , 23 դեկտեմբեր, 2015

Ուրուգվայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը, ով ներկա պահին հանդես է գալիս «Պենյարոլ» ակումբում, չի բացառել իր տեղափոխությունն ԱՄՆ, տեղեկացնում է deportetotalusa.com-ը:
«Հեռուստաեթերներից պարզ է դառնում, որ հասարակությունը սկսել է հետաքրքրվել նաև ամերիկյան ֆուտբոլով: Անկասկած, ԱՄՆ-ում ֆուտբոլի մակարդակն ավելի է բարձրացել:
ԱՄՆ-ում բոլորը սկսել են ժամանակ տրամադրել ֆուտբոլին: Դեռ առաջարկ չեմ ստացել, սակայն հնարավորություն դեպքում անպայման կուսումնասիրեի այն»,- հայտարարել է Ֆորլանը: