21:36 , 23 դեկտեմբեր, 2015
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ այսօր հերթական անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
«Պարտական լինելով Ազգային հավաքականին` այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին և երկրպագուներին»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը և տեղադրել լուսանկար՝ գրելով. «Առաջին ելույթս հավաքականի կազմում Պանամայի դեմ, 2007թ.»:
