18:46 , 23 դեկտեմբեր, 2015
Առնվազն 15 մարդ Իրաքի տարբեր քաղաքներում ահաբեկչության շարքերի զոհ է դարձել, տեղեկացնում է Gazeta-ն` վկայակոչելով Associated Press-ը:
Պայթուցիկով երկու ավտոմեքենա պայթեցվել է առավելապես շիա բնակչություն ունեցող Խալիս քաղաքում: Երկու պայթյունի հետեւանքով յոթ մարդ է զոհվել:
Եվս ութ մարդ զոհվել է Բաղդադում եւ նրա շրջակայքում` հինգ պայթյունի հետեւանքով:
Ընդհանուր առմամբ պայթյունների հետեւանքով առնվազն 53 մարդ է զոհվել:
Այդ մասին հայտնի է դարձել իրաքցի զինվորականների՝ «Իսլամական պետության» գրոհայինների կողմից գրավված Էր-Ռամադի քաղաքի ազատագրման գործողության ֆոնին: