Դատապարտյալները դադարեցրել են հացադուլը


18:16 , 23 դեկտեմբեր, 2015
himAraratnews.am-ը գրում է.

Հիշեցնենք նաև՝ հացադուլ հայտարարելով՝ ցմահ ազատազրկվածները պահանջում էին  գործերի վերաբացում եւ պատժաչափերի վերանայում:

Այսօր լրացավ ցմահ ազատազրկման դատապարտվածների հացադուլի 10 օրը:

Արդարադատության նախարարության  Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Araratnews.am»-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր 32 դատապարտյալները քիչ առաջ  դիմումներ են ներկայացրել եւ դադարեցրել հացադուլը:

Ղլեչյանի խոսքով՝ այսօր դատապարտյալներին են այցելել ԱԺ հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը և Քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը:

Մեր այն հարցին՝ պաշտոնատար անձանց այցելությունն է պատճառը, որ դատապարտյալները դադարեցրել են հացադուլը՝ Ղլեչյանը պատասխանեց. «Իրենք այդպես են որոշել»:

Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատուի հավաստմամաբ՝ դատապարտյալների առողջական վիճակը հացադուլից հետո վերահսկողության տակ է: