Պուտինը խոստովանել է, որ երբեմն խորհրդակցում է լեզվաբանների հետ


17:14 , 23 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ երբեմն խորհրդակցում է բանասերների հետ՝ ռուսաց լեզվի հարցերով: Նրա խոսքով՝ նա խորհրդակցում է Ռուսաստանի կրթության ակադեմիայի ղեկավար, լեզվաբան Լյուդմիլա Վերբիցկայայի հետ, հայտնել է ТАСС-ը:
 
«Որոշ դեպքերում անգամ հենց ինքնաթիռից եմ զանգել: Ինչ-որ միջոցառման ընթացքում մենք գործընկերներիս հետ չենք կարողացել ընդհանուր եզրահանգման գալ, թե ինչպես պետք է այս կամ այն բանը ճիշտ ասել»,- խոստովանել է Պուտինը Պետխորհրդի նիստում:
 
ՌԴ նախագահը հավելել է, որ Վերբիցկայան միշտ անմիջապես պատասխանում է ցանկացած հարցի:
«Նա ամեն ինչ գիտի»,-ասել է պետության ղեկավարը: