Ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ամուսնու, շների ու հին ընկերների հետ. Ջենիֆեր Էնիսթոն


19:08 , 23 դեկտեմբեր, 2015
20151222_aniston_postSpletnik.ru-ի փոխանցմամբ՝ ամանորյա մթնոլորտը Ջենիֆեր Էնիսթոնին դարձրել է սովորականից ավելի շատախոս։ Goop կայքին տված հարցազրույցի ժամանակ նա խորհուրդ է տվել շատ չլարվել ամանորյա տոներին:

«Չկա ավելի վատ բան, քան այդ ամբողջ ընթացքում ինքդ քեզ լարված պահելն ու տանջելը։ Ես գիտեմ, որ երբեմն բարդ է տոների ժամանակ ազգականների ու ընկերների հետ լինելը, սակայն ես ձգտում եմ չմոռանալ նրանց մասին։ Ես սիրում եմ ժամանակ անցկացնել իմ ամուսնու, շների ու հին ընկերների հետ։ Այդ ժամանակն ինձ համար սուրբ է, և ես երբեք չեմ զոհաբերում այն»,- ասել է նա։

Էնիսթոնը պատմել է, որ երբ իսկապես հոգնած է լինում, գնում է այնտեղ, ուր կա տաք կլիմա ու ավազ, օրինակ՝ Մեքսիկա, ինչն իրեն հնարավորություն է տալիս թուլանալ ու վերադառնալ ճշմարիտ ուղի: Էնիսթոնը խոստովանել է, որ իրեն դուր են գալիս տարբեր մերսումներն ու սպան, երբ չի հաջողվում արձակուրդի գնալ։

Дженнифер ЭнистонДженнифер Энистон со своей лучшей подругой Кортни Кокс