Հայաստանն ու Ռուսաստանն ընդհանուր ՀՕՊ համակարգ ունենալու մասին համաձայնագիր են ստորագրել


16:19 , 23 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
 
Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք նաև ստորագրել են երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը։
 
Հիշեցնենք, որ նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էրստորագրել Հայաստանի հետ Կովկասում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։