Խոսրով Հարությունյան. Մենք չենք տեսնում ՀԱՊԿ սատարման պատրաստակամությունը


16:00 , 23 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանի մտահոգության առարկան ոչ թե լոկ Հայաստանի անվտանգությունն էր, այլ հավաքական անվտանգությունը և հետևաբար ՀԱՊԿ  ռազմաքաղաքական հեղինակությունը:
«Ըստ էության, նախագահի խոսքը կոռեկտ էր և միևնույն ժամանակ շատ կոնկրետ: Եթե կուզեք, սթափության կոչ էր»,- նախագահ Սերժ Սարգսյանի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ունեցած ելույթը «Panorama.am»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Խոսրով Հարությունյանը: 
Պատգամավորն ընդգծեց, որ ներկայումս ՀԱՊԿ կառավարող երկիրը Հայաստանն է, ապա հիշեցրեց, որ դեռևս ընթացիկ տարվա սեպտեմբերին Դուշանբեում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ նախագահը ներկայացրել էր Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ 10 առաջնահերթություններ:
«Դրանք քայլեր են, որոց իրականացումը պետք է էլ ավելի ամրապնդի կոլեկտիվ, ինչպես նաև յուրաքանչյուր պետության անվտանգությունը»,- նշեց նա:
Հարությունյանը նշեց, որ Հայաստանը 1992թ.-ից լինելով ՀԱՊԿ ստեղծման հիմնադիրներից մեկը, շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այս ամբողջ ընթացքում հավաքական անվտանգության կանոնների կառուցվածքների ձևավորման կայացման ուղղությամբ և միշտ եղել է հավատարիմ կանոնադրության պահանջներին:
«Այս ամբողջ ընթացքում Հայաստանը որևէ մի քայլ չի կատարել, որի արդյունքում թե՛ անդամ պետությունների, թե՛ ոչ անդամ պետությունների հետ փոխհարաբերությունների պարագայում, որը կարող էր ձևավորել հավելյալ սպառնալիք, ռազմական վտանգ ՀԱՊԿ անդամ որևէ պետության, հետևաբար նաև կոլեկտիվ անվտանգության համար: Որովհետև ՀԱՊԿ կանոնադրության համաձայն որևէ արտաքին սպառնալիք անդամ պետություններից որևէ մեկի նկատմամբ, հավասար չափով սպառնալիք է ամբողջ կազմակերպությանը»,- նշեց պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ