15:39 , 23 դեկտեմբեր, 2015
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն վստահ է, որ Ռուսաստանը կարող է Վրաստանի քաղաքացիների համար ամբողջովին վերացնել վիզային ռեժիմը:
«Եթե մեր իշխանություններն իրենց նորմալ պահեն և Պուտինի հետ չխոսեն ինչպես առաջին դասարանցու, որին քաջալերում են լավ քայլերի ու արարքների համար, ապա այդ դեպքում, վստահեցնում եմ ձեզ, վիզային ռեժիմը կվերացվի ամբողջովին։
Ռուսաստանի կառավարությունը պատրաստ է վճռական գործողությունների, սակայն ամեն ինչ կախված է Վրաստանի իշխանությունների արձագանքից։ Ռուսական կողմը պատրաստ է ձեռնարկել կոնկրետ քայլեր»,- ասել է Բուրջանաձեն։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանը դեկտեմբերի 23-ից մեղմացնում է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար և կարող է հետագայում ամբողջովին վերացնել այն։