14:59 , 23 դեկտեմբեր, 2015
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացնում է ամանորյա հարցազրույցների շարք հայ պաշտոնյաների կանանց հետ։
Մեր առաջին զրուցակիցը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի կինն է՝ Ինեսսա Հարությունյանը։
-Ինչպե՞ս եք Ձեր ընտանիքում պատրաստվում Ամանորին, ե՞րբ են սկսվում տոնական նախապատրաստությունները։
-Քանի որ մեր ընտանիքը բավականաչափ բազմազբաղ է և եթե դիմավորում ենք Ամանորը տանը, այս դեպքերում պատրաստվում ենք գրեթե վերջին օրերին, իսկ այն դեպքերում, երբ որոշում ենք Ամանորը դիմավորել ոչ տանը, ապա կրկին վերջին օրերին:
-Ինչպե՞ս եք դիմավորում Նոր տարին։
-Յուրաքանչյուր տարին աշխատում ենք դիմավորել յուրովի, չենք սիրում միապաղաղություն (բլինչիկներ, բուդ և այլն): Կարևորը՝սիրով և տոնական տրամադրությամբ:
-Արդյո՞ք Ձեր ընտանիքում որեւէ հատուկ ավանդույթ կա։
-Ամանորի հետ կապված որևէ առանձնահատուկ ավանդույթի չենք հետևում: