14:05 , 23 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
Վրաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, մեկնաբանելով Ռուսաստանի կողմից Ցխինվալի մերձակայքում «Իսկանդեր» համալիրների տեղակայումը, նշել է, որ այն հանդիսանում է Մոսկվայի հեռուն գնացող պլանների մի մասը: Փոխանցում է «Deutsche Welle»-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վրաստանի ԶՈՒ ԳՇ պետի խոսքով, այս համալիները ունեն թիրախներին հարվածներ հասցնելու շատ հստակ գործառույթներ: Վերջինս նաև նշել է, որ Թբիլիսիում համոզված են, որ տեղակայված համալիրները ուղղված չեն Վրաստանի դեմ, չնայած, որ տարածաշրջանային անվտանգության համար ռիկսեր են ստեղծում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ